Slider 1

Մաքսային բրոքեր, Լիզինգ և Մաքսազերծում Հայաստանում

Ձեր վստահելի և հավատարիմ մաքսային գործընկերը շուկայում

Մեր ծառայությունները

builder image

Մաքսային ձևակերպման ծառայություններ

Մենք իրականացնում ենք մաքսային գործընթացների ամբողջ շղթան

builder image

Մաքսային վճարների և տուրքերի հաշվարկ

Մաքսային ձևակերպման կարևորագույն փուլերից է հայտարարագրման ժամանակ

builder image

Նախնական հայտարարագրում և փաստաթղթերի հավաքագրում

ՌԵԳՈՒԼՈՒՍ ԳՐՈՒՊ թիմը օգնում է նախապես կազմել արտաքին տնտեսական գործունեության նախագիծ

builder image

Հավաստագրերի, լիցենզիաների փաստաթղթերի ստացում

Շատ ապրանքների ներկրումը կամ արտահանումը պահանջում է փորձագիտական եզրակացություններ

builder image

Պատվերով գնում և ներմուծում

Ներմուծել ապրանքներ օրինական հիմունքներով և ստանալ դրանք արագ ու հարմար ձևով

builder image

Բեռների մաքսային ձևակերպում և բացթողում

ՌԵԳՈՒԼՈՒՍ ԳՐՈՒՊ-Ի մասնագետները իրականացնում են ամբողջական մաքսային ձևակերպում

Ինչո՞ւ ընտրել մեզ

Մեր թիմը կարող է իր գիտելիքներով և փորձառությամբ ապահովել ծառայությունների մատուցման ողջ ընթացքը

01

Մասնագիտական մոտեցում և պատասխանատվություն

Յուրաքանչյուր գործ վարում ենք մասնագիտական մոտեցմամբ և պատասխանատվությամբ՝ սկզբից մինչև վերջ։

02

Արդյունք և արդյունավետություն

Մեր աշխատանքի հիմնական չափանիշը հաճախորդի համար ստացված արդյունքն է։

03

Համագործակցություն և վստահություն

Մեր աշխատանքը կառուցում ենք երկարաժամկետ համագործակցության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

0K+

Գոհ հաճախորդներ

0+

Տարվա փորձ և համբավ

0+

Խոշոր գործընկերներ

0%

Դրական արդյունք

Հետադարձ Կապ

Կարող եք գրել մեզ Հետադարձ Կապի և Էլեկտրոնային փոստի միջոցով՝ լրացնելով հետևյալ դաշտերը:

*
*
*
*

Հաճախ տրվող հարցեր

Կարող եք հղել Ձեզ հետաքրքրող հարցերը մեր էլեկտրոնային հասցեի միջոցով:

[email protected]

Որքա՞ն ժամանակ է տևում մաքսային ձևակերպումը։

Մաքսային ձևակերպման տևողությունը կախված է ապրանքի տեսակից, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունից, անհրաժեշտ թույլտվություններից և մաքսային հսկողության ձևերից։ Փաստաթղթերը նախապես ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողությունները մինչև բեռի ժամանումը կազմակերպելու դեպքում հնարավոր է զգալիորեն կրճատել ձևակերպման ժամանակը։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապրանքի ներմուծման համար։

Փաստաթղթերի ցանկը կախված է ապրանքից, մատակարարման պայմաններից և գործարքի առանձնահատկություններից։ Սովորաբար անհրաժեշտ են հաշիվ-ապրանքագիրը, փաթեթավորման թերթիկը, փոխադրման փաստաթուղթը, պայմանագիրը և ապրանքի վերաբերյալ անհրաժեշտ տեխնիկական կամ այլ տեղեկություններ։ Որոշ ապրանքների համար կարող են պահանջվել նաև համապատասխանության փաստաթղթեր, լիցենզիաներ, թույլտվություններ կամ այլ փաստաթղթեր։ Մենք կարող ենք նախապես ուսումնասիրել տվյալները և տրամադրել կոնկրետ ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

Կարո՞ղ եք նախապես հաշվարկել մաքսային վճարները։

Այո։ Ապրանքի նկարագրության, արժեքի, ծագման երկրի, մատակարարման պայմանների և ԱՏԳ ԱԱ կոդի հիման վրա կարող ենք նախապես հաշվարկել ներմուծման ժամանակ առաջացող մաքսային վճարները և հարկերը։ Անհրաժեշտության դեպքում նաև ուսումնասիրում ենք ապրանքի դասակարգումը և կիրառվող պահանջները։

Ինչպե՞ս պարզել՝ ապրանքի ներմուծման համար անհրաժեշտ է հավաստագիր, լիցենզիա կամ այլ թույլտվություն։

Դա որոշվում է ապրանքի ԱՏԳ ԱԱ կոդի, նշանակության, տեխնիկական բնութագրերի և գործող իրավական պահանջների հիման վրա։ Մինչև ապրանքի առաքումը կարող ենք ուսումնասիրել տվյալները և պարզել՝ ինչ փաստաթղթեր կամ թույլտվություններ են անհրաժեշտ ներմուծման և մաքսային ձևակերպման համար։

Կարո՞ղ եք կազմակերպել ամբողջ մաքսային ձևակերպման գործընթացը։

Այո։ REGULUS GROUP-ը կարող է կազմակերպել մաքսային ձևակերպման ամբողջ գործընթացը՝ փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունից և հայտարարագրումից մինչև անհրաժեշտ թույլտվությունների ստացում, մաքսային զննման ուղեկցում և ապրանքի բացթողում։

Կարո՞ղ եք կազմակերպել նաև բեռի փոխադրումը։

Այո։ Մեր գործընկերների միջոցով կարող ենք կազմակերպել միջազգային բեռնափոխադրում և անհրաժեշտության դեպքում՝ բեռի տեղական առաքում։ Փոխադրման պայմաններն ու արժեքը հաշվարկվում են առանձին՝ ըստ երթուղու, բեռի տեսակի, քաշի և ծավալի։

Ինչպե՞ս է որոշվում REGULUS GROUP-ի ծառայությունների արժեքը։

Մեր ծառայությունների արժեքը որոշվում է ըստ մի քանի գործոնի


• Ներմուծվող ապրանքի տեսակը և ծավալը

• Մաքսային ձևակերպման բարդությունը

• Լրացուցիչ անհրաժեշտ փաստաթղթերի (լիցենզիա, վկայագիր և այլն) առկայությունը

• Տեղափոխման և առաքման կազմակերպման պահանջը

• Արտոնագրային կամ հատուկ ռեժիմների օգտագործման անհրաժեշտությունը

Մենք աշխատում ենք թափանցիկ գնային քաղաքականությամբ՝ ապահովելով արդար գնահատում և առանց անակնկալ ծախսերի։ Շատ դեպքերում հնարավոր է նախապես հաշվարկել մաքսային ծախսերը և ծառայության վճարը, որպեսզի հաճախորդը հստակ պատկերացնի բյուջեն։ Դուք կարող եք մեզ ուղարկել ապրանքի հղումը կամ նկարագրությունը, և մեր մասնագետները կտրամադրեն անհատական հաշվարկ։ Մենք նաև առաջարկում ենք փաթեթային գներ B2B գործընկերների համար՝ պարբերական ներմուծումների դեպքում։

Ի՞նչ է ներառում մաքսային խորհրդատվության ծառայությունը։

Մաքսային խորհրդատվությունը ներառում է մեկ ապրանքի կամ մեկ ներմուծման դեպքի ուսումնասիրություն, հաճախորդի կողմից ներկայացված տվյալների և փաստաթղթերի նախնական ուսումնասիրություն, մասնագիտական խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում՝ գրավոր ամփոփում։ Ծառայության արժեքը 20,000 դրամ է։ Դիմումը և վճարումը ստանալուց հետո REGULUS GROUP-ը հաճախորդին արձագանքում է առավելագույնը 2 ժամվա ընթացքում՝ աշխատանքային ժամերին։

Ե՞րբ է նպատակահարմար օգտվել մաքսային խորհրդատվությունից։

Մաքսային խորհրդատվությունը հատկապես օգտակար է մինչև ապրանքի պատվիրումը կամ ներմուծումը, երբ անհրաժեշտ է նախապես պարզել ԱՏԳ ԱԱ կոդը, մաքսային վճարները, պահանջվող փաստաթղթերը, հավաստագրերը, լիցենզիաները կամ այլ թույլտվությունները և գնահատել ներմուծման հետ կապված մաքսային պահանջները։