«ՌԵԳՈՒԼՈՒՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ -ն հիմնադրվել է 2013 թվականին և մասնագիտացած է մաքսային ծառայությունների մատուցման մեջ։ Մեր նպատակն է ապահովել մեր հաճախորդների բեռների անվտանգ և արագ մաքսազերծումը՝ խնայելով նրանց ժամանակը և ռեսուրսները։ Մենք կազմակերպում ենք մաքսազերծման ամբողջ գործընթացը՝ սկսած փաստաթղթերի հավաքագրումից մինչև բեռների առաքում ստացողի պահեստ։ Մեր հաճախորդները ստանում են մասնագիտական խորհրդատվություն դեռևս բեռների գնման կամ վաճառքի նախնական փուլում։
Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ լիցենզավորված մասնագետներից, ովքեր տիրապետում են մաքսային օրենսդրության բոլոր նրբություններին, մշտապես կատարելագործում են իրենց գիտելիքները և պատրաստ են տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։ Մենք համագործակցում ենք բեռնափոխադրողների և այլ գործընկերների հետ՝ ապահովելով բեռների անվտանգ և ժամանակին մաքսազերծում։