Մաքսային խորհրդատվություն

  Նախապես պարզեք ձեր բեռի ներմուծման կամ արտահանման և մաքսային ձևակերպման պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը, հնարավոր վճարներն ու ռիսկերը։

  Ստացեք անհատական խորհրդատվություն REGULUS GROUP-ի փորձառու մաքսային մասնագետից կամ պատվիրեք Մաքսային ռազմավարական փաթեթ նոր բիզնեսների համար՝ առաջին ներմուծումը նախապես ուսումնասիրելու և պլանավորելու համար։

  Եթե խորհրդատվությունից հետո՝ 2 ամսվա ընթացքում, տվյալ ներմուծման կամ արտահանման մաքսային հայտարարագրումը պատվիրեք REGULUS GROUP-ին, խորհրդատվության համար վճարված գումարի 50%-ը կհաշվանցվի մաքսային հայտարարագրման ծառայության արժեքից։

20,000 դրամ
Արձագանք՝ մինչև 2 ժամ

20,000 դրամ արժեքը նախատեսված է մեկ ապրանքի կամ սահմանափակ ծավալով մաքսային հարցի ուսումնասիրության համար։ Մի քանի ապրանքատեսակների կամ մեծածավալ ուսումնասիրության դեպքում ծառայության արժեքը հաշվարկվում է անհատապես՝ աշխատանքի ծավալին համապատասխան։

builder image

Վճարների նախնական գնահատում

Կստանաք հնարավոր մաքսային վճարների և տուրքերի նախնական գնահատում։

Փաստաթղթերի հստակ ցանկ

Կպարզեք՝ ինչ փաստաթղթեր, հավաստագրեր կամ թույլտվություններ են անհրաժեշտ։

Ռիսկերի բացահայտում

Նախապես կիմանաք հնարավոր սահմանափակումների և լրացուցիչ ծախսերի մասին։

Անհատական մոտեցում

Մասնագետը կուսումնասիրի ձեր ապրանքը և կպատասխանի կոնկրետ հարցերին։

Ի՞նչ է ներառում խորհրդատվությունը

Մասնագետը կուսումնասիրի ձեր ներմուծման դեպքը և կօգնի հասկանալ անհրաժեշտ քայլերը։

  • Մաքսային վճարների և տուրքերի նախնական գնահատում
  • Անհրաժեշտ փաստաթղթերի նախնական ցանկ
  • Հավաստագրերի, լիցենզիաների և թույլտվությունների պարզաբանում
  • Ներմուծման հնարավոր սահմանափակումների բացահայտում
  • Ձեր հարցերի անհատական քննարկում

Ո՞ւմ համար է նախատեսված

Խորհրդատվությունը նախատեսված է ֆիզիկական անձանց և բիզնեսների համար։

  • Առաջին անգամ ապրանք ներմուծողների
  • Գործող ներմուծող ընկերությունների
  • Մեծաքանակ կամ կոմերցիոն բեռ ներմուծողների
  • Սարքավորում, հումք կամ ավտոմեքենա ներմուծողների
  • Արտասահմանյան հարթակներից գնում կատարողների
ՄԻԱՅՆ ՄԵԿ ՓԱԹԵԹ

Մաքսային խորհրդատվություն
մինչև ներմուծումը

20,000 դրամ
Մինչև 2 ժամ

  • Ներմուծման պայմանների վերլուծություն
  • Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
  • Վճարների և հնարավոր ռիսկերի գնահատում
  • Մասնագետի անհատական խորհրդատվություն

Ինչպե՞ս է աշխատում

1

Վճարում և ամրագրում

Վճարում եք 20,000 դրամ և ամրագրում խորհրդատվությունը։

2

Տվյալների ուսումնասիրություն

Մենք ուսումնասիրում ենք ձեր ապրանքի տվյալներն ու փաստաթղթերը։

3

Կապ մասնագետի հետ

Համաձայնեցնում ենք զանգի օրը և ժամը՝ մինչև 2 ժամ

4

Պատասխաններ և խորհուրդներ

Ստանում եք հստակ պատասխաններ և մասնագիտական ուղղորդում։

Ի՞նչ տեղեկություն է անհրաժեշտ տրամադրել

  • Ձեր անունը և հեռախոսահամարը
  • Ֆիզիկական անձ եք, թե ներկայացնում եք ընկերություն
  • Ներմուծվող ապրանքի անվանումը և նկարագրությունը
  • Ապրանքի քանակը և ընդհանուր արժեքը
  • Ապրանքի ծագման և արտահանման երկրները
  • Ապրանքի հղումը կամ լուսանկարը, եթե առկա է
  • Ինվոյսը կամ առկա այլ փաստաթղթերը
  • Հարցերը, որոնց պատասխանները ցանկանում եք ստանալ

Որքան ամբողջական լինեն տրամադրված տվյալները, այնքան ավելի հստակ և օգտակար կլինի խորհրդատվությունը։

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն ժամանակ է տևում խորհրդատվությունը։

Խորհրդատվությունը տևում է մինչև 2 ժամ։ Այդ ընթացքում մասնագետը քննարկում է նախապես տրամադրված տվյալները և պատասխանում ձեր հարցերին։

Ինչո՞ւ է մաքսային խորհրդատվությունը վճարովի։

Մասնագետը խորհրդատվությունից առաջ ուսումնասիրում է ձեր ապրանքի տվյալները, փաստաթղթերը և հնարավոր մաքսային պահանջները։ Դուք ստանում եք ոչ թե ընդհանուր տեղեկություն, այլ ձեր իրավիճակին համապատասխան մասնագիտական ուղղորդում։

Կստանա՞մ մաքսային վճարների ճշգրիտ հաշվարկ։

Հնարավորության դեպքում կտրամադրվի նախնական հաշվարկ։ 20,000 դրամը վերաբերում է՝ մեկ ապրանքի կամ մեկ ներմուծման դեպքի, նախապես ներկայացված տվյալների ուսումնասիրությանը։ Վերջում դուք ստանալու եք գրավոր ամփոփում ձեր էլ հասցեին։

Ո՞ւմ համար է նախատեսված վճարովի մաքսային խորհրդատվությունը։

Վճարովի մաքսային խորհրդատվությունը հիմնականում նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք առաջին անգամ են դիմում REGULUS GROUP-ին և չունեն պարբերական ներմուծումներ կամ արտահանումներ։ Մեր մշտական B2B հաճախորդների ընթացիկ մաքսային հարցերի խորհրդատվությունը տրամադրվում է համագործակցության շրջանակում և առանձին չի վճարվում։