Եթե հաճախորդը ցանկանում է գնել ապրանքներ միջազգային օնլայն հարթակներից (օրինակ՝ Amazon.com, eBay, Aliexpress և այլն), սակայն որպես ֆիզիկական անձ չունի ներմուծման հնարավորություններ կամ բախվում է մաքսային սահմանափակումների (քանակ, արժեք, թույլտվություն), մենք առաջարկում ենք լիարժեք լուծում։
ՌԵԳՈՒԼՈՒՍ ԳՐՈՒՊ ընկերությունը գնումը կատարում է իր կոմերցիոն գործընկեր ֆիրմայի անունից, կազմակերպում է ամբողջ ներմուծման և մաքսային ձևակերպման գործընթացը՝ ապահովելով օրինական վաճառք ֆիզիկական անձին։ Գնումն իրականացվում է հաճախորդի տրամադրած տվյալների հիման վրա (ապրանքի հղում, նկարագրություն և գին), իսկ վերջնական վճարը ներառում է միայն չափավոր սպասարկման և մաքսային ձևակերպման միջնորդավճար։
Այս ծառայությունը թույլ է տալիս խուսափել մաքսային բարդություններից, ներմուծել ապրանքներ օրինական հիմունքներով և ստանալ դրանք արագ ու հարմար ձևով։