Մաքսային ձևակերպման կարևորագույն փուլերից է հայտարարագրման ժամանակ, ՀՀ սահմանին մաքսատուրքերի, ԱԱՀ-ի, ակցիզային և այլ հարկերի ու այլ պարտադիր վճարների, պետական տուրքերի ճշգրիտ հաշվարկը։
Սխալ կամ ոչ լիարժեք հաշվարկները կարող են հանգեցնել մի շարք լուրջ հետևանքների՝ ներառյալ տուգանքներ, տույժեր, բեռների պահում կամ նույնիսկ մաքսային մարմնի կողմից մերժում։ Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ հաշվարկները կատարվեն ճիշտ՝ հիմնվելով գործող մաքսային օրենսդրության և համապատասխան կարգավորումների վրա։
Մեր ընկերության փորձառու մասնագետները կատարում են հաշվարկ՝ հիմնվելով ապրանքի ծագման երկրի, ԱՏԳ ԱԱ ծածկագրի (HS code), արժեքի և մաքսային արժեքի տարր կազմող տվյալների հիման վրա։ Մենք համադրում ենք առկա տեղեկություններն ու փաստաթղթերը հաճախորդի պահանջների և գործող օրենսդրության հետ՝ նվազագույնի հասցնելով ավելորդ ծախսերի կամ ժամանակային կորուստների հավանականությունը։Բացի դրանից, մենք օգնում ենք մեր հաճախորդներին կանխատեսել մաքսային վճարների չափը դեռևս ապրանքը ճանապարհին գտնվելու փուլում՝ հնարավորություն տալով ստանալ հստակ պատկերացում ապագա ծախսերի վերաբերյալ և ապահովել արդյունավետ ֆինանսական պլանավորում։