Միջազգային առևտրի և լոգիստիկայի ոլորտում հաջողության հասնելու կարևորագույն նախապայմաններից մեկը ճշգրիտ հաշվարկված գործընթացներն են։ Ապրանքների ներմուծման կամ արտահանման ընթացքում բիզնեսները հաճախ բախվում են սահմանային ուշացումների, լրացուցիչ պահեստավորման վճարների կամ չնախատեսված տույժերի։ Այս բոլոր խնդիրներից խուսափելու լավագույն լուծումն արդյունավետ մաքսազերծման պլանավորում իրականացնելն է՝ նախքան բեռի սահմանին հասնելը։
ՌԵԳՈՒԼՈՒՍ ԳՐՈՒՊ-ը, հանդիսանալով մաքսային ձևակերպումների և միջազգային լոգիստիկայի վստահելի գործընկեր, առաջարկում է ամբողջական լուծումներ, որոնք թույլ են տալիս ապահովել բեռների արագ, անվտանգ և օրինական ձևակերպումը։
1. Փաստաթղթերի նախնական հավաքագրում և հայտարարագրում
Մաքսային գործընթացներում հապաղումների հիմնական պատճառը թերի կամ սխալ կազմված փաստաթղթերն են։ Երբ ասում ենք ճշգրիտ մաքսազերծման պլանավորում, պետք է հասկանանք արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) նախագծի նախնական կազմում։
Նախնական հայտարարագրման շնորհիվ հնարավոր է դառնում նախապես ստուգել բոլոր ուղեկցող փաստաթղթերը, ճշգրտել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը և պատրաստել անհրաժեշտ հայտարարագրերը։ Դա էապես կրճատում է սահմանային անցակետերում բեռի սպասման ժամանակը և բացառում է անսպասելի մաքսազերծման ծախսեր ասվածը, որոնք առաջանում են բեռնատարների կամ կոնտեյներների պարապուրդից։
2. Անհրաժեշտ թույլտվությունների և լիցենզիաների ստացում
Շատ ապրանքատեսակների ներմուծման կամ արտահանման համար պահանջվում են հատուկ փորձագիտական եզրակացություններ, հավաստագրեր կամ լիցենզիաներ ։
Եթե այս փաստաթղթերի ձևակերպումն իրականցվում է վերջին պահին, բեռը կարող է շաբաթներով մնալ մաքսային պահեստում։ ՌԵԳՈՒԼՈՒՍ ԳՐՈՒՊ-ի մասնագետները կազմակերպում են հավաստագրերի և թույլատվական փաստաթղթերի ստացումը նախապես՝ ապահովելով գործընթացի անխափան ընթացքը։
3. Մաքսային վճարների ճշգրիտ հաշվարկ և արժեքի հիմնավորում
Անսպասելի ֆինանսական բեռից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես իմանալ բոլոր հարկային և մաքսային պարտավորությունները։ Պրոֆեսիոնալ մաքսային ծառայություններ մատուցող թիմը կատարում է մաքսատուրքերի, հարկերի և վճարների նախնական հաշվարկ՝ հաշվի առնելով ներմուծվող ապրանքի տեսակը, ծավալը և հնարավոր արտոնագրային ռեժիմները։
Բացի այդ, ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման կամ կասկածների դեպքում կարևոր է իրականացնել նախնական զննում (լուսանկարում, կշռում, փաստացի ստուգում) ։ Սա թույլ է տալիս ներկայացնել փաստարկված հիմնավորումներ մաքսային մարմիններին և խուսափել անհիմն գերհաշվարկներից կամ տույժերից։
4. Ինչո՞ւ է անհրաժեշտ մասնագիտական մաքսային խորհրդատվություն
Մաքսային օրենսդրությունը և ընթացակարգերը պարբերաբար ենթարկվում են փոփոխությունների։ Առանց համապատասխան փորձառության դժվար է հաշվի առնել բոլոր իրավական նրբությունները։
Պրոֆեսիոնալ մաքսային խորհրդատվություն ստանալը բիզնեսին հնարավորություն է տալիս․
5. Ամբողջական բեռի մաքսազերծում ՌԵԳՈՒԼՈՒՍ ԳՐՈՒՊ-ի հետ
Regulus Group-ը տրամադրում է մաքսային միջնորդական և լոգիստիկ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հարմարեցված B2B գործընկերների անհատական կարիքներին։ Սկսած «Պատվերով գնում և ներմուծում» ծառայությունից մինչև բեռների տեղափոխում մաքսային պահեստից, ընկերությունն ապահովում է 99% դրական արդյունք և բարձր պատասխանատվություն։
։
Երբ բոլոր փուլերը նախապես մշակված են, իսկ փաստաթղթային փաթեթն ու լոգիստիկ շղթան գտնվում են պրոֆեսիոնալների հսկողության տակ, սահմանային անցակետերում առաջացող խոչընդոտներն ու ֆինանսական ռիսկերը հասցվում են նվազագույնի։ Սա նշանակում է, որ ձեր ապրանքը հասնում է նշանակման վայր ճիշտ սահմանված ժամկետներում, իսկ ընկերության բյուջեն զերծ է մնում չնախատեսված տուգանքներից ու պահեստավորման հավելյալ վճարներից։
Վստահելով մաքսային ձևակերպումների և միջազգային փոխադրումների բարդ գործընթացները փորձառու մասնագետներին՝ դուք ազատվում եք իրավական ու վարչարարական բարդություններից և ստանում եք լիակատար վերահսկողություն ձեր մատակարարումների նկատմամբ։ Դա թույլ է տալիս խնայել թանկարժեք ժամանակը, պահպանել բիզնեսի անխափան ընթացքը և ձեր ողջ ռեսուրսներն ու ուշադրությունն ուղղել ընկերության զարգացմանն ու շուկայում դիրքերի ամրապնդմանը։
Արդյունավետ մաքսազերծման պլանավորում իրականացնելով ՌԵԳՈՒԼՈՒՍ ԳՐՈՒՊ-ի հետ՝ դուք խնայում եք ձեր ժամանակն ու ֆինանսական ռեսուրսները, ինչպես նաև ապահովում եք ձեր բիզնեսի անխափան աշխատանքը։