1. Անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում օդային տրանսպորտով, որոնց արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը չի գերազանցում 50 կգ-ը, իսկ ծխախոտը և ծխախոտային արտադրանքը՝ 200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլա) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով՝ ներմուծվում են Եվրասիական Տնտեսական Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման:
2. Միության մաքսային տարածք միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների), որոնց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) միջազգային փոստային առաքանու համաքաշը չի գերազանցում 31 կգ-ը, ներմուծվում են Եվրասիական Տնտեսական Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։