Ծրագրի հիմնական նպատակը՝ գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան՝
տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
կոմբայններ,
հավաքիչ-մամլիչներ,
շարքացաններ,
գութաններ,
խոտհնձիչներ,
կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
կուլտիվատորներ, ֆրեզներ,
սրսկիչներ,
տրակտորային կցասայլակներ,
այլ գյուղատնտեսական տեխնիկա։
Ծրագրի պայմաններն են՝
լիզինգի տարեկան տոկոսադրույքը՝ 2%, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%,
կանխավճարը՝ լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20% չափով,
լիզինգի մարման ժամկետը՝
կոմբայների համար՝ 7-10 տարի,
տրակտորների համար՝ 5-6 տարի,
շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար՝ 3-6 տարի,
այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ 3 տարի,
Ընդ որում տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 5-6 տարի։
լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։
Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 250,0 մլն դրամը։
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ցանկ:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տրամադրման և աջակցության պայմանները
2024 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N 1985-Լ որոշումը
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել`
+374 11 523 411, +374 11 597 254, +374 11 297 428, +374 11 529 231.