Լիզինգի կազմակերպում գործընկեր բանկերի միջոցով

Լիզինգով ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպում

Լիզինգի կազմակերպում և լիզինգով ապրանք ներմուծելիս մաքսային գործընթացում միաժամանակ ներգրավվում են լիզինգառուն, լիզինգատուն և մատակարարը։  Փաստաթղթերի անհամապատասխանությունը կամ կողմերի միջև ոչ հստակ համակարգումը կարող են առաջացնել լրացուցիչ հարցումներ և ուշացումներ։

REGULUS GROUP-ը կազմակերպում և համակարգում է գործընթացի մաքսային մասը՝ համագործակցելով ինչպես լիզինգառուի, այնպես էլ լիզինգ տրամադրող բանկի կամ ֆինանսական կազմակերպության հետ։

Ինչպե՞ս ենք աջակցում

    նախապես ուսումնասիրում ենք ապրանքի և գործարքի փաստաթղթերը,

    ներկայացնում ենք մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

    օգնում ենք փաստաթղթերը համաձայնեցնել լիզինգային կազմակերպության պահանջներին,

    համակարգում ենք կողմերի միջև մաքսային գործընթացին վերաբերող հաղորդակցությունը,

    իրականացնում ենք ապրանքի մաքսային ձևակերպումը՝ լիզինգատուի տրամադրած փաստաթղթերի և լիազորությունների հիման վրա։

Մենք չենք տրամադրում ֆինանսավորում և չենք մասնակցում լիզինգի հաստատման որոշմանը։ Մեր գործառույթը մաքսային գործընթացի մասնագիտական կազմակերպումն է՝ հնարավորինս կանխելով փաստաթղթային անհամապատասխանությունները և ձևակերպման ուշացումները։

Ծառայությունը նախատեսված է լիզինգով ներմուծվող սարքավորումների, արտադրական գծերի, տրանսպորտային միջոցների և այլ ապրանքների մաքսային ձևակերպման համար։