
ՌԵԳՈՒԼՈՒՍ ԳՐՈՒՊ ընկերությունը համագործակցում է վստահելի միջազգային բեռնափոխադրող գործընկերների հետ՝ ապահովելով արագ, անվտանգ և կազմակերպված բեռնափոխադրում ամբողջ աշխարհից։ Մենք առաջարկում ենք բեռնափոխադրման տարբեր ձևաչափեր՝ օդային, ծովային և ցամաքային ճանապարհով՝ կախված բեռի տեսակից, ծավալից և ժամկետային պահանջներից։
Մեր ծառայությունները ներառում են․
• Բեռների հավաքում մատակարարի պահեստից,
• Փաթեթավորում, ստուգում և փաստաթղթավորում,
• Բեռնափոխադրման եղանակի ընտրություն՝ ըստ գնի և ժամկետի,
• Տեղափոխման ընթացքի վերահսկում և մշտական կապ,
• Բեռների առաքում մաքսային պահեստ կամ հաճախորդի նշած հասցե,
Մենք միավորում ենք մաքսային ձևակերպման մեր փորձը միջազգային լոգիստիկայի հնարավորությունների հետ՝ ստեղծելով համապարփակ լուծում ներմուծող ընկերությունների համար։ Ձեզ մնում է պարզապես պատվիրել, մնացածով կզբաղվենք մենք։