Մաքսային ռազմավարական փաթեթ նոր բիզնեսների համար

Մաքսային ռազմավարական փաթեթ նոր բիզնեսների համար

Առաջին ներմուծումը կազմակերպելիս նոր բիզնեսը պետք է նախապես հասկանա՝ ինչ տվյալներ պահանջել մատակարարից, ինչ մաքսային վճարներ են սպասվում, ինչ փաստաթղթեր ու թույլտվություններ են անհրաժեշտ և ինչ պահանջներ պետք է կատարել մինչև բեռի առաքումը։

Եթե այս հարցերը պարզվում են միայն բեռի ժամանումից հետո, կարող են առաջանալ լրացուցիչ ծախսեր, փաստաթղթերի ճշգրտման անհրաժեշտություն և մաքսային ձևակերպման ուշացումներ։

REGULUS GROUP-ի մաքսային ռազմավարական փաթեթ նոր բիզնեսների համար ծառայությունը նախատեսված է այն նոր բիզնեսների համար, որոնք ցանկանում են առաջին ներմուծումը սկսել նախապես հաշվարկված և հասկանալի քայլերով։

Ի՞նչ է ներառում փաթեթը

    Ապրանքի և նախատեսվող գործարքի ուսումնասիրություն։ Ուսումնասիրում ենք ապրանքի նկարագրությունը, բաղադրությունը, նշանակությունը, տեխնիկական տվյալները, ծագման երկիրը, արժեքը և գործարքի պայմանները։

    Մաքսային վճարների նախնական հաշվարկ։ Նախապես որոշում ենք ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և հաշվարկում նախատեսվող մաքսատուրքը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, հակագնագցման ու կիրառելի այլ վճարները և պետական տուրքերը։ Հակագնագցման տուրքի կիրառելիությունը ստուգում ենք՝ հաշվի առնելով ապրանքի ծագման երկիրը և, որտեղ կիրառելի է, արտադրողի կամ արտահանողի տվյալները։

    Պահանջվող փաստաթղթերի պարզում։ Ներկայացնում ենք, թե ինչ փաստաթղթեր և տվյալներ է անհրաժեշտ ստանալ մատակարարից մինչև բեռի առաքումը։

    Թույլտվությունների և հատուկ պահանջների ստուգում։ Պարզում ենք՝ արդյոք ապրանքի ներմուծման համար պահանջվում են լիցենզիա, թույլտվություն, համապատասխանության փաստաթուղթ, պետական գրանցում, պարտադիր մակնշում կամ այլ պայմաններ։

    Հնարավոր ռիսկերի բացահայտում։ Նախապես հայտնաբերում ենք փաստաթղթերի անճշտությունները, ապրանքի ոչ հստակ նկարագրությունը և այն բացթողումները, որոնք կարող են ազդել մաքսային վճարների կամ ձևակերպման ժամկետների վրա։

    Գործողությունների հստակ ծրագրի կազմում։ Ներկայացնում ենք, թե ինչ քայլեր պետք է կատարել ապրանքը պատվիրելուց և բեռը ճանապարհելուց առաջ, ինչպես նաև մաքսային ձևակերպման ընթացքում։

Փաթեթի արդյունքում նոր բիզնեսը նախապես պատկերացնում է ներմուծման մաքսային ծախսերը, անհրաժեշտ փաստաթղթերը, պարտադիր պահանջները և գործողությունների հերթականությունը։ Սա հնարավորություն է տալիս ավելի հիմնավորված որոշում ընդունել և նվազեցնել առաջին ներմուծման ժամանակ կանխատեսելի սխալների հավանականությունը։